Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

ՈՒկրաինայի ղեկավարության ներկա քաղաքականությունը տանում է բացահայտ պարտության ու ավելի մեծ կորուստների

ՈՒկրաինայի ղեկավարության ներկա  քաղաքականությունը տանում է  բացահայտ պարտության ու ավելի մեծ կորուստների
02.12.2025 | 16:29

Ներկայում ուկրաինական պրոքսի պատերազմում ստեղծվել է տարօրինակ և անտրամաբանական վիճակ, երբ Ռուսաստանը հաջողությամբ հարձակվում է, իսկ ուկրաինական ռազմական ուժերը, իրենց անշեղ թուլացման հետ միասին, հուսահատորեն փորձում են դիմադրել, ամեն նոր օր կորցնելով նորանոր տարածքներ, բայց նաև Ուկրաինայի ղեկավարությունն ու ԵՄ-ը առեղծվածորեն կողմ են պատերազմը շարունակելուն, իսկ Թրամփի համար էլ, ելնելով տարբեր նկատառումներից, ձեռնտու է այն անհապաղ դադարեցնելը։

Դա էլ, այն բանի ֆոնի վրա, որ Ուկրաինայի կողմից կորցրած տարածքները հետ բերելու շանսերը պրակտիկորեն զրոյին մոտ են, որն էլ հուշում է, որ նույն Ուկրաինայի ապագայի տեսանկյունից ճիշտը օր առաջ կռիվը դադարեցնելն ու ստիպված ռուսների տարածքային և այլ բնույթի պահանջների հետ համակերպվելն է։

Դրանից բացի, հայտնի փաստ է, որ ժամանակին ԽՍՀՄ ղեկավարությունը, ելնելով միմիայն տակտիկական ու մակերեսային քաղաքական նկատառումներից և ցուցաբերելով ստրատեգիական անհեռատեսություն, ինչպես բազմաթիվ այլ հարցերում, Խարկովից մինչև Օդեսա հսկայական և շատ արժեքավոր տարածքը պարզապես նվիրել է Ուկրաինային։

Մի տարածք, որի դերը Ռուսաստանի անվտանգության ու սուվերենիտետի տեսանկյունից, ներկայում ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում, հսկայական է, ընդհուպ մինչև՝ կրիտիկական լինելը։

Այսինքն, ելնելով այն ակնհայտ դրույթից, որ ուժային աշխարհում պատերազմական գործողությունները դադարեցվում են կամ որևէ կողմի բացահայտ պարտության ու զենքը վայր դնելու, կամ էլ հակամարտ կողմերի ուժային հավասարակշռության դեպքում, պարզ է, որ պատերազմը բոլոր հնարավոր միջոցներով շարունակելու Ուկրաինայի ղեկավարության ներկա, շատ կողմերով առեղծվածային քաղաքականությունը տանում է բացահայտ պարտության ու ավելի մեծ կորուստների։

Մյուս կողմից էլ, քանի որ ուկրաինական պատերազմի դադարեցման նշված պայմաններից ոչ մեկը չկա, ապա ռուսներն այն կշարունակեն մինչև իրենց բոլոր պահանջների բավարարումը, մի հանգամանք, որը պարզ է նաև Զելենսկու և նրա նեղ շրջապատի համար, բայց որոնք նաև, տարբեր նկատառումներով, դեմ են պատերազմական գործողությունների դադարեցմանը։

Այս հանգամանքը կեղծ հայրենասիրական լոզունգներով բացատրելը միայն քարոզչական տրյուկ է և պահանջում է ավելի տրամաբանված բացատրություն, այն էլ՝ օրեցօր ավելի բացահայտվող կոռուպցիոն սկանդալի ֆոնին։

Այս երևույթը այն դասական դեպքերից է, երբ պետության ղեկավարությունը սեփական պետական շահի դեմ է գնում, որի բացահայտ տարօրինակությունը հնարավոր է բացատրել կամ օտար ու ազդեցիկ ուժերի կողմից ճնշումով, կամ էլ անձնական էգոիստական նկատառումներով, ինչպես նաև այդ երկուսի խառնուրդով, որը, ինչպես հին Թիֆլիսում էին ասում, տիպիկ «ձեռը ձեռ կուլվա» տեսակի սովորական պրոցես է։

Մի հանգամանք, որը շատ տարածված է և վատ չէր լինի այն կիրառել նաև մեր պատմության վերջին շրջանի որոշ անհասկանալի երևույթների բացատրության համար, ներառյալ Արցախի հետ կապված որոշումների տարօրինակ ու անվերջ ձգձգումներն ու նույնքան տարօրինակ նրա կորցնելը։

Կոզմա Պրուտկովը ի՞նչ էր ասում՝ գտիր արմատը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 90

Մեկնաբանություններ